Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> N186-Ն հրամանի և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում Է. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի ուղղման առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է՝
1, Քաջարան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 0,07813 հա /կադաստրային ծածկագիր 09-007-0351-0002-ից/ և արոտավայրերից 5,00323 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-007-0351-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:
2,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 0,16 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0614-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:
3,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության թփուտներից 0,263 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0437-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:
4,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 0,8 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0237-0001-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԿապան Էնեղժի՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:
5,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 0,4458 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0239-0001-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԿապան Էնեղժի՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:
6,Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը: |