Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՌԿԱ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N1918-Ն որոշման, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> N186-Ն հրամանի և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում   Է.

Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի ուղղման առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է՝

1, Քաջարան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 0,07813 հա /կադաստրային ծածկագիր 09-007-0351-0002-ից/  և  արոտավայրերից  5,00323 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-007-0351-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

 2,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից  0,16 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0614-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

 3,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության թփուտներից  0,263 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0437-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

4,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 0,8 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0237-0001-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԿապան Էնեղժի՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

 

5,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 0,4458 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0239-0001-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԿապան Էնեղժի՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

 6,Համայնքի   ղեկավարին`   կազմել   և     օրենսդրությամբ     սահմանված     կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner