Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգի 21-րդ կետը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է 1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած երկարամյա անբասիր աշխատանքի, համայնքի մարզական կյանքի զարգացման և բացառիկ ձեռքբերումների համար, Քաջարան համայնքի բնակիչ՝ Մերուժան Լենդրուշի Աթայանին շնորհել Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից |