Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 2-րդ ենթակետով և հաշվի առնելով <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ա․Նիկողոսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.<<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 44 /վկ. 27022020-09-0029/, Գետափնյա փողոց թիվ 42 /վկ. 16122024-09-0001/ և Լեռնագործների փողոց թիվ 18/22 / վկ. 2322535/ հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած միավորին տրամադրել նոր հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Լեռնագործների փողոց , 18/22 արտադրամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: