Այսօր: Կիրակի, 8 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2026 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ Խ․ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ 5/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՆՈՒՆԵ ԳԱՎՐՈՒՇԱՅԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ՝ 0,01473 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019  թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 33-րդ, 33․1-րդ, և 35-րդ կետերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման հավելված 1-ի դրույթներով և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

 1․ Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Խ․ Աբովյան փողոցի 5/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական 30102026-09-0034) Նունե Գավրուշայի Համբարձումյանի կողմից ինքնակամ կառուցված 308,6քմ արտաքին /276,4 քմ ներքին/ մակերեսով խանութը՝ 0,01473 հա բնակավայրերի նշանակության <<հասարակական կառուցապատման>> գործառնական  նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 3537730 /երեք միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր երեսուն / ՀՀ դրամով, որից 308,6x0.1209x90000=3357876 (երեք միլիոն հինգ հարյուր հիսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ խանութի, 147,3քմx1221=179854 (մեկ հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նունե Գավրուշայի Համբարձումյանին /ծնված՝ 05/07/1969թ․/։

    2․ Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Հարությունյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner