Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ /ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ/ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ հոդվածների, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված  կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝

ա/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Ե․ Չարենցի փողոցում գտնվող Լենդրուշ Արմենակի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1094221/ ավտոտնակի սպասարկման 0.0030 հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 36630 /երեսունվեց հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լենդրուշ Արմենակի Վարդանյանի իրավահաջորդներ՝ Նվեր Լենդրուշի Վարդանյանին /ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի․ նոտարական ակտի կոդ՝ 609-20220613-84-5983318/ և Նորա Խաչատուրի Կարապետյանին /սեփականության իրավունքի վկայագիր․ նոտարական ակտի կոդ՝ 609-20220613-105-5983156/։

բ/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Ս․ Շահումյան փողոցում գտնվող Մերուժան Մանվելի Բալասանյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1079342/ շինության սպասարկման 0.00368հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 44940 /Քառասունչորս հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մերուժան Մանվելի Բալասանյանի իրավահաջորդներ՝ Անժելա Մերուժանի Բալասանյանին /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր․ նոտարական ակտի կոդ՝ 450-20220505-84-5882059/, Մերի Մերուժանի Բալասանյանին / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր․ նոտարական ակտի կոդ՝ 450-20220505-84-5882054/, և Անահիտ Սերգեյի Աբրահամյանին /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր․ նոտարական ակտի կոդ՝ 450-20220505-84-5881745/։

գ/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Ս․ Շահումյան փողոցում գտնվող Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1079344/ շինության սպասարկման 0.00368հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 44940 /Քառասունչորս հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը՝ Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանին:

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner