Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի2-րդմասով և հաշվի առնելով Քաջարան համայնքիղեկավարիառաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքիավագանինորոշումէ՝. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին՝ 1 574 400 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր) ՀՀ դրամ – քաղաքացիների խմելաջրի և աղբահանության վարձավճարների գծով պարտավորությունների վճարման համար՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 27․12․2021թ․-ի թիվ N 55-Ն որոշմամբ սահմանված հավելված 7-ի և հավելված 8-ի դրույթներով,
2. «Քաջարան» համատիրությանը՝ 440 660 (չորս հարյուր քառասուն հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ– պատվավոր քաղաքացիների 2022 թվականի բնակարանների սպասարկման վարձավճարների համար և 44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բնակարանների սպասարկման վարձավճարների 2021-2022 թվականի վարձավճարների համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |