Այսօր: Կիրակի, 8 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2026 թ.

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԵՐԻ ԷՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, հիմք ընդունելով ծառերի զննման հանձնաժողովի 04.11.2026թ տեղազննության ակտը, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովման և համայնքի կանաչ գոտիների խնամքի անհրաժեշտությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1. Թույլատրել իրականացնել Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Խանջյան, Լեռնագործներ, Աբովյան փողոցներում գտնվող՝ զննման ակտով սահմանված 20 հատ բարդի ծառերի վթարային էտման և մեկ վնասված տանձենի ծառի հատման աշխատանքները:

2. Աշխատանքների կազմակերպումը և իրականացումը հանձնարարել ,, Քաջարան համայնքի կոմունալ տնտեսությունՙՙ ՓԲԸ-ին:

3. Հանձնարարել աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց՝

3.1 աշխատանքներն իրականացնել բնապահպանական նորմերին և անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան:

3.2 ապահովել առաջացած ճյուղերի և աղբի անհապաղ մաքրումն ու հեռացումը տարածքից:

3.3 ծառերի էտումից և հատումից առաջացած պիտանի փայտանյութը մուտքագրել համայնքի հաշվեկշիռ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Զ. Առաքելյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գարեգին Գաբրիելյան  
Կից փաստաթղթեր՝
(623.12 Կբ) ԱԿՏ
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner