Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N1 և N2 հավելվածների.
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N3 հավելվածի.
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.
  4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.
  5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի.
  6.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N7 և N8 հավելվածների.
  7. Առաջարկել Քաջարան համայնքի ղեկավարին՝ սույն որոշմամբ հաստատված  N2 հավելվածի՝ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազամի կառուցվածքի և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվող փոփոխությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ դրանք օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:
  8.  Սույն որոշման N1, N3, N4, N5, N6, N7 և N8 հավելվածներն  ուժիմեջենմտնում 2021 թվականիհունվարի 1-ից, իսկ N2 հավելվածը՝  ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
  9. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N66-Ա  և 2021 թվականի նոյեմբերի 17-ի N41-Ա որոշումները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner