Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 09.11.2023թ. N2/փ-385 դրական եզրակացությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, հետևյալ հողամասերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա, «էներգետիկայի» գործառնական նշանակությամբ՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.01269 հա անտառային նշանակության անտառները /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/, 0,02115 հա գյուղատնտեսական նշանակության արոտները /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ և 0,00423 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ ։
ե/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,03067 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /09-007-0121-0001, 09-007-0122-0001, 09-007-0617-0001, 09-001-0131-0001 և 09-007-0353-0001 կադաստրային ծածկագրերից/, 0,0074հա գյուղատնտեսական նշանակությանարոտները /09-007-0122-0001 կադաստրային ծածկագրից/ և 0,00846 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման ևայլ արտադրական նշանակության օբյեկտների <<արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ հողերը /09-007-0348-0001 կադաստրային ծածկագրից/։
2․ Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
|