Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 48, 60-րդ հոդվածի դրույթներով, ջրային օրենսգրքի 4-րդ, 33-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 21-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>>N 286-Նորոշման, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թիվ 000056և 000008 թույլտվությունները, համայնքի ղեկավարի առաջարկությունը և <<Արև և ջուր>> ՍՊԸ-ի տնօրեն Ա.Հակոբյանի դիմումը,համայնքիավագանինորոշում է.- 1.Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականությունհանդիսացող,ջրային նշանակության հողամասերը ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի կառուցման նպատակով, մինչև 2031 թ. դեկտեմբերի31-ը կառուցապատման իրավունքով հատկացնելուն՝ սահմանելով տարեկան հետևյալ վարձավճարները՝
ա. 0,02315 հա ջրային նշանակության հողամասի համար՝ տարեկան 30180 /երեսուն հազար մեկ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ,
բ. 0,01299 հա ջրային նշանակության հողամասի համար՝ տարեկան 17988 /տասնյոթ հազար ինը հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին: |