Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 25 որոշման N1, N2 և N8 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 4-Ա որոշման N2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հայեցողական պաշտոններ բաժնի 5-րդ կետի
ա) հաստիքային միավոր սյունյակում «1» թիվը փոխարինել «2» թվով․
բ ) աշխատավարձի չափը սյունյակում «327 000» թիվը փոխարինել «654 000» թվով
գ) «Ընդամենը» տողում «4» թիվը փոխարինել «5» թվով, «1 496 000»թիվը«1 823 000»թվով
2) «Ընդամենը» տողում «64» թիվը փոխարինել «65» թվով, «17 633 000»թիվը«17 960 000»թվով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |