Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման պահանջների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝․ 1․ Քաջարան համայնքի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով /մրցույթներով և աճուրդներով/ կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Մանվել Վրեժիկի Փարամազյան՝ Քաջարան համայնքի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)․
2) Վազգեն Ռուշանի Ազարյան՝ համայնքի ղեկավարի խորհրդական (հանձնաժողովի անդամ)․
3) Ռոբերտ Սոսի Սարգսյան ՝ եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)․
4) Հերմինե Ժորայի Հարությունյան՝ քաղաքաշինության,հողի վերահսկողության, կոմ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)․
5) Հովիկ Մարգարյանին՝ համայնքի ավագանու անդամ (հանձնաժողովի անդամ)։
2. Հանձնաժողովի կազմից աճուրդավար և արձանագրող նշանակել Հերմինե Ժորայի Հարությունյանին։ |