Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հաշվի առնելով «Աժդանակ» ՍՊԸ-ի 2025 թվականի մարտի 26-ի N 105-2025 գրությունը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Աժդանակ» ՍՊ Ընկերությանը՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող 0.15741 հա հողամասը՝ 145 450 (մեկ հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
բ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան 2-րդ փողոց 17/4 հասցեում գտնվող 0,03737 հա հողամասը՝ 34 530 (երեսունչորս հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |