Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 498-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2024 թվականի N 498-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԲԻԿԱՎԱՆ4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 1/4, 1/5, 1/6 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ԱՐԱ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաջարան համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 2024թ  վարչական գործը՝ ԱՐԱ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կողմից Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին, պարզեց որ.

Արա Հարությունյանը (Հասցե՝ Քաջարան, Բաբիկավան 1-ին շենք, բն 17),  Քաջարան համայնքի Բաբիավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի  48-րդհոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջները, կատարել է հողամասի ապօրինի զավթում, սահմանազատելով տարածքը, որում առկա է մետաղական կոնստրուկցիայով արգելափակոցներ, ինչի կապակցությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի  և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19.08.2024 թվականին կազմված թիվ 5 արձանագրության, տեղազննության ակտիհիման վրա 2024 թվականի օգոստոսի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման արդյունքում հրավիրել և անցկացրել է լսում  Արա Հարությունյանի  պատշաճորեն տեղեկացվել նիստի վայրի և ժամի մասին:

26/08/2024թ Արա Հարությունյանի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանի կողմից Քաջարանի համայնքապետարաի պաշտոնական  հարթակին մուտքագրվել է վերջինիս դիմումը,  համաձայն որի վերջինիս գործողությունները միտված են իրեն սեփականություն հանդիսացող  հողատարածքը պահպանելու, ավելին,  քննչական մարմիններում  իրեն օրենքով սահմանված կարգով պարտավորություններ իրականացման  ուղղված պաշտպանությանը և միաժամանակ  Քաջարաի խնդրել է տարամդերլ համայնքապետարանի կողմից  իրականացված Արա Հարությունյանի կողմից փաստացի օգտագործվող տարածքների ուսումնասիրություն արդյունքներով ձևավորված հիմքերը։

Վարչական լսումների ժամանակ ոչ Արա Հարությունյանը և ոչ էլ վերջինիս ներկայացուցիչը չէին ապահովել իրենց ներկայությունը։

Վարչական վարույթի համար նշանակութուն ունեցող  փաստերը.

Համաձայն 16/08/2024թ  <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ >> ՓԲ ընկերության սեփականության իրավունքով  պատկանող Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ փողոցի թիվ 1/10 հասցեում գտնվող պոմպակայանի  հիմնական մուտքը հասնելու համար ընտրված տարածքում  Արա Հարությունյանի կողմից տեղակայվել է ոււղեփակոցներ, և նշված ուղեփակոցնեևրի տեղանքի ուսումասնիրությունից ակնհայտ է, որ Արա Հարությունյանին  սեփականության իրավունքով պատկանող հողամասերի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում է տեղակայված վերոհիշյալ արգելափակոցները՝ /09-038-0015-0016, 09-038-0014-0001 և  09-038-0015-0001/ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի  և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19,08.2024 թվականին կազմված թիվ 5 արձանագրությունը և տեղազննության ակտը:

·      Իրավիճակային հատակագիծը:

·      Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·      լիազորագիր

,              նախազգուշացում:

·      գրություն ԶՊՄԿ-ից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Արա Հարությունյանը Քաջարան  համայնքի տարածքում խախտելով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջները, Քաջարան Բաբիկավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը /09-038-0015-0016, 09-038-0014-0001 և  09-038-0015-0001 ինքնակամ զավթել է, որում ապօրինի տեղակայել է արգելափակոցներ, ինչի առնչությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի  և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից կատարվել է տեղազննություն և իրավախախտման փաստի առթիվ 19.08.2024 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ արձանագրությունը:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի սեպտեմբերի 02-ին Քաջարանի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք փոստային ծանուցագիր՝ LO124182906AM/Արա Հարությունյանը:

Չներկայանալով լսմանը, Արա Հարությունյանը նախապես տեղեկացվել էր, որ լսումներին ներկայանալն արգելք չի գործը համապատասխան վարչական ակտով եզրափակելու վարչական մարմնի լիազորության մասին։

Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

/09-038-0015-0016, 09-038-0014-0001 և  09-038-0015-0001` ծածկագրերով անշարժ գույքը հանդիսանում է համայնքային սեփականություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:  Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող  իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:

Տվյալ պարագայում Արա Հարությունյանը  ապօրինի զավթել է համայնքային սեփականությունը հանդիսացող Քաջարան համայնքի Բաբիկավան թաղամասի  4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը գտնվող հողամասը, որում առկա են արգելափակոցներ:

Ինչ վերաբերում է ԱՀարությունյանի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանի այն պնդումներին, որ Արա հարությանին պատկանող տարածքներին հարակից տարածքների նախապատվության իրավունք ունի և նշված իրավախախտման հիմք հանդիսացող փաստաթղթեր վարույթից ձեռք բերելու, ապա Համայնքային սեփականությու հանդիսացող հողերի օտարումը նախատեսվում է ՀՀ Հողային և Տեղական ինքնակառավարման մասին օրենքով,  իսկ վարույթի մասնակիցը  լսումներին ներակայանալով իրավունքի ունի քաղվածքներ ստանալու վարույթից և վարչական վարույթին ապահովել իրեն լսելու իրավունքը, ավելին նույն դիմումով Արա Հարությունյանն ինքնին ընդունել է իր կողմից զավթում իրականացնելու փաստը, ուստի նրա կողմից մնացած փաստարկներն  անհիմն են:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալիցև ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ, 278-րդ և 279-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.ԱՐԱ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  նկատմամբ նշանակել տուգանք՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար 100 000 /մեկ հարյուր հազար/  ՀՀ դրամի չափով:

2. Քաջարան համայնքի Բաբիկավան թաղամասի  4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում   գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /09-038-0015-0016, 09-038-0014-0001 և  09-038-0015-0001/ Արա Սուրիկի Հարությունյանի կողմից զավթված տարածքն ազատել, իսկ դրա հետևանքները վերացնել:

3. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի  և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին, հսկողություն սահմանել որոշմամամբ սահմամված աշխատանքների կատարման ուղղությամբ ։

4 Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner