Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության §Տեղական ինքնակառավարման մասին¦ օրենքի 42-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշմամբ, ՀՀ Վարչապետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 2-ին անցկացված խորհրդակցության NՎ/135-2022 արձանագրության 3.17 կետի կատարումն ապահովելու նպատակով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաջարան համայնքով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ճանապարհամերձ հատվածների և մուտքերի վրա կառուցված կառույցների, համայնքի տարածքում ապօրինի կառուցված կառույցների հայտնաբերման և գույքագրման նպատակով ստեղծել հանձնաժողով։
2․ Հանձնաժողովի աշխատանքները պատշաճ կազամակերպելու և իրականացնելու նպատակով հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3․Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Զոհրապ Առաքելյանի վրա:
4․ Աշխատակազմի քարտուղարին՝
4․1․Ապահովել հանձնաժողովի անդամներին սույն որոշման պատշաճ ծանուցումը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: