Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 92-Ա
 

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  14-րդ և  62-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝

    Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի  նիստի օրակարգը

1.     Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N 1,  N 2, N 3 և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

2.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի սեփականություն հանդիսացող 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ 

3.     Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2025 թվականի վարձատրության չափը հաստատելու մասին։ 

4.     «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը եվ Քաջարանի համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

5.    Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և  վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։

6.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին։

7.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի տեղական սոցիալական ծրագրերը հաստատելու մասին։

8.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին։

9.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական սահմաններում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվող և արգելված վայրերը սահմանելու մասին։ /Զեկուցող՝ Հ.Հարությունյան/

10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի 7 շենքի 13 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով Կամո Սուրենի Պարոնյանին տրամադրելու և Քաջարան քաղաքային համայնքի ավագանու  15 օգոստոսի 2013 թվականի թիվ 45-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

11.  Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։

12.   «ԶՊՄԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Նոր լցակույտային տնտեսությունների ձևավորման նախագիծ» նախատեսվող գործունեությանը  նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։

13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ 

14.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի  բյուջեն հաստատելու մասին։

 15.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner