Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանկարգըհաստատելու մասին» թիվ 912-Ն,ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Գայի փողոցի 12/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N11062024-09-0069) <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ինքնակամ կառուցված 2140քմ ընդհանուր մակերեսով ճնշումային խողովակաշարերը՝ 0,19838հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 7596740 /յոթ միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամով, որից 2140քմx0.1209x20000=5174520 (հինգ միլիոն մեկ հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ ճնշումային խողովակաշարերի, 1983,8քմx1221=2422220/երկու միլիոն չորս հարյուր քսաներկու հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>>ՓԲ ընկերության։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: