|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2020 թվականի N 26-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 04 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, որոշում Է` Հաստատել Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 04 հերթական նիստի օրակարգը.
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի հաշվետվության կատարման մասին: /Զեկ. Վ.Ազարյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019թ.-ի դեկտեմբերի 23-ի թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: /Զեկ. Վ.Ազարյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Քաջարան համայնքի Բաբիկավան 3-րդ փողոց թիվ 2 շենքի թիվ 1 բնակարանը անհատույց/նվիրատվության կարգով/ օտարելու մասին։ /Զեկ. Հ․ Հարությունյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող 0,328 հա հողամասը հրապարակային սակարկություններով/մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։/Զեկ. Հ․ Հարությունյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հրապարակային սակարկություններով/աճուրդով/ վաճառելու մասին։ /Զեկ. Հ․ Հարությունյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հրապարակային սակարկություններով/աճուրդով/ վաճառելու մասին։ /Զեկ. Հ․ Հարությունյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքիվարչական սահմաններում գտնվող Էդգար Վարուժանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման հողամասը սեփականատիրոջը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին։/Զեկ. Հ․ Հարությունյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։/Զեկ. Հ․ Հարությունյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։ /Զեկ. Հ․ Հարությունյան/
- Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում ծրագրի բաղադրիչին հավանություն տալու մասին:/Զեկ. Գ․ Գաբրիելյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության առաջարկությունը քննարկելու մասին։ /Զեկ. Գ․ Գաբրիելյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ /Զեկ. Վ.Ազարյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերը պետական սեփականության փոխանցելու մասին։ /Զեկ. Մ․ Ավետիսյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների բնակարանային պայմանները ուսումնասիրող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։ /Զեկ. Գ․ Համազասպյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 30-Ա որոշման մեջ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը փոփոխելու մասին։ /Զեկ. Ք․ Մարտիրոսյան/
- ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։ /Զեկ. Զ․Առաքելյան/
- Քաջարան համայնքի 2021թ շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման բնագավառում գործողությունների ծրագիրը հաստատելու մասին/Գ Գաբրիելյան/
|
Կողմ -10 ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|