Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքիղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |