Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 18–րդ 1-ին մասի հոդվածի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Քաջարան համայնքի ավագանին որոշում է.՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները՝ համաձայն՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։
- Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարել էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
|