Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի  35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  77-րդ հոդվածով 3-րդ մասի   դրույթներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1․   Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում և  համայնքային ենթակայության կազմակերպություններում՝ «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ ում, «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ–ում , «Քաջարանի գրադարանային միավորում»ՀՈԱԿ–ում, «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ում, «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ–ում  կազմակերպել ամենամյա պարտադիր գույքագրման գործընթաց։

2․ Ամենամյա պարտադիր գույքագրումը սկսել 2024 թվականի նոյեմբերի 1-ից և աշխատանքներն ավարտել  ու  կազմված փաստաթղթերը հաստատմանը ներկայացնել մինչև դեկտեմեբրի 2-ը ներառյալ։ 

 3․ .Համայնքային    սեփականություն   համարվող   գույքի    2024 թվականի    պարտադիր գույքագրման գործընթացը կազմակերպելու և արդյունքները ամփոփելու նպատակով  ստեղծել համայնքային  հանձնաժողով  և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

4․ Սահմանված կարգով ամփոփել և  ձևակերպել ամենամյա պարտադիր գույքագրման արդյունքները։

5․  Կազմել  համայնքի սեփականություն համարվող  ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերը ՝ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար։

6․  Ավագանու կողմից հաստատվելուց հետո , ներկայացնել աշխատակազմի ֆինանսատնտեսական  և եկամաուտների հաշվառման բաժնին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործառույթների իրականացման համար։

7․Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել  աշխատակազմի քարտուղար Մագաղատ Ավետիսյանին։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում    հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner