Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, և Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգի 21-1, 2 և 4 կետերով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1,<<ԶՊՄԿ>>ՓԲԸ գլխավոր տնօրեն՝ Մհեր Գարիսի Պոլոսկովին շնորհել <<Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացի>> կոչում - Քաջարան համայնքի քաղաքաշինության, տնտեսության, կրթության, արվեստի, մշակույթի և սպորտի բնագավառների զարգացման գործընթացներում ներդրած ավանդի համար: 2,Քաջարան համայնքի բնակիչ՝ Հովնան Աթանեսի Իսրայելյանին շնորհել <<Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացի>> կոչում - Աշխատանքային երկարամյա վաստակի,հանրային ակտիվ գործունեության, որպես ազնիվ քաղաքացի և անխոնջ աշխատավոր, արդյունաբերական քաղաքի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
|