Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 23-Ա
 

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 50-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը  և  հաշվի առնելով <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ին տրված ՀՀ ՏԿԵՆ Ընդերքի երկարաբանական ուսումնասիրության թիվ ԵՈՒՀ-29/008 համաձայնությունը, <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ա Նիկողոսյանի գրությունը և Քաջարան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին

1.     Համաձայնություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարանց բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝

ա/ ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք, Քաջարանց գյուղում գտնվող գտնվող գյուղատնտեսական նշանակության 436,1085 հա հողերից  /որից 67,4678 հա խոտհարքներ՝ 09-109-0105-0001 կադաստրային ծածկագրից, 323,1285 հա արոտներ՝ 09-109-0105-0001 կադաստրային ծածկագրից և 45.5061 հա այլ հողեր՝ 09-109-0105-0001և 09-109-0105-0001 կադաստրային ծածկագրերից/, 2025 թվականի մարտի 01-ից մինչև 2025 սեպտեմբերի 09 «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, սահմանելով ամսական 2726000 / երկու միլիոն յոթ հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամ վարձավճար։

2Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվանը հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner