|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 սեպտեմբերի 2026 թվականի N 353-Ա |
ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Ողջի ՀԿ-ի 2026 թվականի օգոստոսի 17-ի գրությունը՝ 1. Համայնքապետարանի 08 բաժին 01 խումբ 01 դաս գործառնական դասակարգման 4727 հոդվածից 250․000 (երկու հարյուր հիսուն հազար ) ՀՀ դրամ հատկացնել 2026 թվականի հոկտեմբերի 8-12 Դաղստանի Կասպիյսկ քաղաքում կայանալիք սեղանի թենիսի միջազգային խոշոր մրցաշարի մասնակիցների ծախսերը փոխհատուցելու համար:
2. Գումարը փոխանցել Ողջի ՀԿ-ի նախագահ Կամո Դավթյանի «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի 2470801217070000 հաշվեհամարին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|