Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
2019 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 4-րդ  կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 31.01.2019թ. № 162-Ն որոշմամբ հաստատված  «ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման» կարգի 12-րդ կետի երկրորդ մասի «ա» ենթակետը, համայնքի ավագանին որոշում է․-

1.     Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված՝ «Հասարակական շենքերի վերակառուցում/վերանորոգում», «Բակային սպորտի և մասսայական ֆիզկուլտուրային զարգացում», «Բնակավայրերի փողոցների հիմնանորոգում և բարեկարգում», «Բազմաբնակարան բազմահարկ շենքերի բարելավում և արդիականացում», « Համայնքի բնակավայրերում պուրակների և խաղահրապարակների վերակառուցում/կառուցում» ծրագրերը և 2019թ. պետական սուբվենցիայի հայտերը՝ համաձայն № 1, № 2, № 3, № 4, № 5 հավելվածների:

 Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner