Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի «Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 45-Ա որոշումը և 2025 թվականի մարտի 06-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 08 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Գետիշեն գյուղ 3-րդ փողոց 12 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N18072024-09-0034/ բնակավայրերի նշանակության 0,19672հա հողամասը 572570 /հինգ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամով օտարելու աճուրդում հաղթող Կոլյա Կամոյի Փարսադանյանին /ծնված՝ 14․10․1988թ․, AR0288071, տրված 11․05.2017թ. 041 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: