Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների դրույթների և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գետիշեն 3-րդ փողոց, 12 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,19672 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 545300 /հինգ հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գեղի 1-ին փողոց, 22/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակությամբ 0,04028 հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին 111700 /մեկ հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Փուխրուտ 1-ին թաղամաս, 39 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,08634 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 239400 /երկու հարյուր երեսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
դ/ ԼՕՏ 4․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Վերին Հանդ թաղամաս 8 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01522 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 557600 /հինգ հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
ե/ ԼՕՏ 5․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Բաբիկավան 1-ին փողոց, 5/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,04108 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 114000 /մեկ հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ:
զ/ ԼՕՏ 6․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց 2-րդ փողոց, 84 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,0450 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 192000 /մեկ հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ:
2․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |