Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 45-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված  կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների դրույթների և  հաշվի առնելով Քաջարան  համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի  ավագանին որոշում է՝

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը  Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ 1 ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գետիշեն 3-րդ փողոց, 12 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,19672 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 545300 /հինգ հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

բ/ ԼՕՏ 2 ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գեղի 1-ին փողոց, 22/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակությամբ  0,04028 հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին 111700 /մեկ հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:

գ/ ԼՕՏ 3 ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Փուխրուտ 1-ին թաղամաս, 39 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,08634 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 239400 /երկու հարյուր երեսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:

դ/ ԼՕՏ 4 ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Վերին Հանդ թաղամաս 8 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01522 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 557600 /հինգ հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:

ե/ ԼՕՏ 5 ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Բաբիկավան 1-ին փողոց, 5/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,04108 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 114000 /մեկ հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ:

զ/ ԼՕՏ 6 ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց 2-րդ փողոց, 84 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,0450 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 192000 /մեկ հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ:

 2Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի: 

3Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner