Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 238-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 238-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,    «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդհոդվածի 1-ին և 2-րդ մասերով  և ՀՀ  տարածքային կառավարման  նախարարի 2006թ օգոստոսի 29-ի <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին»  N_13-Ն հրամանի 11-րդ կետով․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար և կրտսեր  խմբերի  համայնքայի նծառայության թափուր  պաշտոններ  զբաղեցնելու համար նշանակել մրցույթի  օր՝   2025 թվականի  մայիսի    19-ին,  հետևյալ  թափուր պաշտոնների  համար՝ 

11 աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 23-10)

12  աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 31-12)

13  եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման  բաժնի առաջին կարգի մասնագետ  (ծածկագիր՝ 32-10)։

2. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար և կրտսեր խմբերի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի  մայիսի 19-ին կայանալիք  մրցույթի  հայտարարության տեքստը՝  համաձայն հավելվածի:

 3․ Աշխատակազմի քարտուղարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 4․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.42 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner