Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 27.01.2025թ. N2/փ-31 դրական եզրակացությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,17739 հա հողամասերը /09-038-0022-0014, 09-038-0022-0015, 09-038-0021-0002 կադաստրային ծածկագրերից/ և <<Աժդանակ>> ՍՊ Ընկերության սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նշանակության 2,12776 հա բնակելի կառուցապատման հողամասերը /09-038-0022-0017, 09-038-0022-0018, 09-038-0022-0023, 09-038-0021-0001, 09-038-0021-0002, 09-038-0021-0003, 09-038-0021-0004, 09-038-0021-0005, 09-038-0021-0006, 09-038-0019-0003, 09-038-0019-0004, 09-038-0019-0005, 09-038-0019-0006 և 09-038-0019-0021 կադաստրային ծածկագրերից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝«արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ։
2․ Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնակման հրապարակմանը հաջորդող օրվանից։ |