Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հունիսի 2025 թ.

ՍԵՐՅՈԺԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ըստ որի` Քաջարան համայնքի Բակունցի փողոցի 5-րդ շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Սերյոժա Հայրապետյանը դիմումով խնդրել է, որ  վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, ունի տեղաշարժման խնդիր,  հանդիսանում է 1-ին խմբի հաշմանդամ և ցանկանում է որպես պատրոն նշանակել որդուն՝ Արեն Հայրապետյանին  

որոշում եմ

1ՍԵՐՅՈԺԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ /ծնված 28/06/1951թ/ նկատմամբ սահմանել պատրոնաժ։ Պատրոն /օգնական/ նշանակել որդուն՝ ԱՐԵՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ /ծնված 08/07/1987թ/։

2 ՍԵՐՅՈԺԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:

3Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից և գործում է մինչև ՍԵՐՅՈԺԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ՝ նկատմամբ սահմանված պատրոնաժի դադարման պահանջը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Քրիստինե Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner