Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468–րդ հոդվածներով, հաշվի առնելով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. 2015 թվականի հոկտեմբերի 06-ին կնքված <<Անշարժ գույքի՝ տարածքի վարձակալության պայմանագրում>> /գործարքի կոդ։ 609-20151006-37-475903/ կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա/ Պայմանագրի 4-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«4․ Սույն պայմանագրից բխող իրավունքները և պարտականությունները տարածվում են կողմերի վրա սկսած 2025 թվականի հունվարի 29-ից մինչև 2030 թվականի հունվարի քսանինը։»
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սյուն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |