Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հաշվի առնելով <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության տնoրենի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղի 2-րդ փողոցի 19/1 հասցեում գտնվող <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության 0,16791 հա բնակելի կառուցապատման /կադաստրային ծածկագիր 09-038-0022-0023/ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեյկտներ>> գործառնական նշանակությամբ:
բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղի 2-րդ փողոցի 23-27 հասցեում գտնվող <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության 0,471 հա բնակելի կառուցապատման /կադաստրային ծածկագիր 09-038-0019-0021/ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեյկտներ>> գործառնական նշանակությամբ:
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։ |