|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 սեպտեմբերի 2020 թվականի N 50-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի, և հաշվի առնելով 2020թ․ հուլիսի 1-ի դրությամբ կազմված Քաջարան համայնքի հողային հաշվեկշիռը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
- Տալ համաձայնություն 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի:
- Համայնքի ղեկավարին՝ Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
|
Կողմ -9 ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|