Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 18/04/2025 թվականի 35-Ա որոշումները՝
1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Ձագիկավան գյուղում գտնվող քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող 09-038-0055-0017 կադաստրային ծածկագրով 0,08168 հա հողամասը ճանաչել որպես Քաջարան համայնքի սեփականություն։
2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 09-038-0055-0017 կադաստրային ծածկագրով 0,08168հա հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Ձագիկավան, 1-ին թաղամաս, 2 հողամաս։
4․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: