Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի 7 շենքի 13 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով Կամո Սուրենի Պարոնյանին տրամադրելու և Քաջարան քաղաքային համայնքի ավագանու 15 օգոստոսի 2013 թվականի թիվ 45-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 102-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի 7 շենքի թիվ 13 բնակարանը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կամո Սուրենի Պարոնյանին։
2․Գույքի /բնակարանի/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը կնքել համայնքի ղեկավարի կողմից ըստ անհրաժեշտության ցանկացած պահի միակողմանի լուծելու պայմանով։
3. Բնակարանի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները իրականացվելու են Կամո Սուրենի Պարոնյանի կողմից։