Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը,ՀՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 1,8212 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-026-0103-0005-ից/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակությամբ,
բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,06 հա գյուղատնտեսական նշանակության արոտները /կադաստրային ծածկագիր 09-026-0110-0001-ից/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակությամբ,
գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,003 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-038-0352-0001-ից/, 0,004հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակության /կադաստրային ծածկագրեր՝ 09-038-0012-0001-ից, 09-038-0009-0001-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,
դ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,001 հա անտառային նշանակության թփուտները /կադաստրային ծածկագիր 09-038-0352-0001-ից/, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,
ե/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կավճուտ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,004 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-038-0352-0001-ից/, 0,007հա բնակավայրերի նշանակության, որից 0,001 հա բնակելի կառուցապատման հողեր /կադաստրային ծածկագիր 09-038-0001-0005-ից, 0,006հա այլ հողերը /կադաստրային ծածկագրեր՝ 09-038-0001-0001-ից, 09-038-0001-0004-ից, 09-038-0002-0008-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,
զ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կավճուտ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,002 հա անտառային նշանակության անտառները /կադաստրային ծածկագիր 09-038-0761-0001-ից, 09-038-0759-0001-ից/, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,
է/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղավանք բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,005 հա անտառային նշանակության թփուտները /կադաստրային ծածկագիր 09-026-0604-0001-ից/, 0,06515 հա ջրային նշանակության հողերը /կադաստրային ծածկագիր՝ 09-026-0622-0003-ից, 09-026-0623-0001-ից, 09-026-0604-0003-ից, 09-026-0604-0004-ից, 09-026-0560-0002-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,
ը/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղավանք բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,002 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-026-0614-0004-ից, 09-026-0612-0012-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ:
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։ |