Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. Գարիկ Գագիկի Ստեփանյանին՝ 500 000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ – խոզաբուծական ֆերմայի անկման համար ֆինանսական աջակցություն,
2. Սիրուն Սենիկի Սողոմոնյանին՝ 382 192 (երեք հարյուր ութսուներկու հազար մեկ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ – որդու ուսման վճարի մնացորդի համար ֆինանսական աջակցություն,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |