Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ Ս․ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 4/37 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԳԱՌՆԻԿԻ ԱԹԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ՝ 0,00304 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019  թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 33-րդ, 331-րդ, և 35-րդ կետերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման հավելված 1-ի դրույթներով և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, ՍՇահումյան փողոցի 4/37 հասցեում գտնվող համայնքային սեփականությունհանդիսացող (վկայական 19072025-09-0006) Սամվել Գառնիկի Աթայանի կողմից ինքնակամ կառուցված 54,8քմ արտաքին /46,4քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0,00304 հա բնակավայրերի, բնակելի կառուցապատման  նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 103380/մեկ հարյուր երեք հազար երեք հարյուր ութսուն / ՀՀ դրամով, որից 54,8քմx0.1209x10000=66260 (վաթսունվեց հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ ավտոտնակի, 30,4քմx1221=37120(երեսունյոթ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Գառնիկի Աթայանին/նույնականացման քարտ 016791097 տրված 17/04/2024թ-ին 041-ի կողմից/։

    2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner