Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանկարգըհաստատելու մասին» թիվ 912-Ն,ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Գայի փողոցի 12/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N11062024-09-0068) <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ինքնակամ կառուցված 58,6քմ մակերեսով հարթակը և 651,7քմ ընդհանուր մակերեսով ճնշումային խողովակաշարերը՝ 0,05405հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 2377510 /երկու միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր տաս/ ՀՀ դրամով, որից /651,7+58,6/քմx0.1209x20000=1717510 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր տաս) ՀՀ դրամ հարթակի և ճնշումային խողովակաշարերի, 540,5քմx1221=660000(վեց հարյուր վաթսուն հազար)ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>>ՓԲ ընկերության։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: