Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 47-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2022 թվականի N 47-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԵՎՐՈ ԷՆԵՐԳՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով,  հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 27 ապրիլի 2020թթիվ 17-Ն որոշումը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 18062022թ․ տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության N 0703 լիցենզիան, 18.06.2021թ․, տրված N 0234-21 ՋՕ, հաշվի առնելով ԵՎՐՈ ԷՆԵՐԳՈ ՀՈԼԴԻՆԳ ՍՊ ընկերության 04082022թ. գրությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1. Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի Նոր Աստղաբերդ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0.4324 հա /09-106-0404-0006 կադաստրային ծածկագրով/  և 0,566 հա /09-106-0404-0005 կադաստրային ծածկագրով/ այլ հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)  խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով՝ մինչև 2040 թվականի հունիսի 16-ը տրամադրել «ԵՎՐՈ ԷՆԵՐԳՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությանը:

2. Սերվիտուտի տրամադրման  տարեկան վարձավճար սահմանել համապատասխան 54050 /հիսունչորս հազար հիսուն/ ՀՀ դրամ և  70750 / յոթանասուն հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:

3Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:


Կողմ -7

ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner