Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 79-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով,համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման կարգի 5-րդ մասի դրույթների և հաշվի առնելով «Կալգարի» ՍՊԸ կողմից տրված 01/09/2025թտրված գնահատության հաշվետությունները, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է.

1.                Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ 1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Կավճուտ,  3-րդ թաղամաս  13/3 հասցեում գտնվող 09-038-0007-0027 կադսատրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,03104 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1440000 /մեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ։

բ/ ԼՕՏ 2 ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց,  2-րդ փողոց  74/2 հասցեում գտնվող 09-109-0016-0012 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,0334 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/  ՀՀ դրամ։

գ/ ԼՕՏ 3. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց,  2-րդ փողոց  16 հասցեում գտնվող 09-109-0011-0025 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,04866 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով  220000 /երկու հարյուր քսան հազար/  ՀՀ դրամ։

դ/ ԼՕՏ 4. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի,  ԽԱբովյանփողոց 1/1 հասցեում գտնվող 09-007-0017-0042 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,00267 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ խանութ սրահ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 710000 /յոթ հարյուր տաս հազար/  ՀՀ դրամ։

2Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի: 

3Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner