Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով,համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման կարգի 5-րդ մասի դրույթների ևհաշվի առնելով «Կալգարի» ՍՊԸ կողմից տրված 01/09/2025թ․տրված գնահատության հաշվետությունները, Քաջարանհամայնքի ղեկավարիառաջարկությունը, Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզիՔաջարան համայնքիավագանինորոշումէ. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Կավճուտ, 3-րդ թաղամաս 13/3 հասցեում գտնվող 09-038-0007-0027 կադսատրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,03104 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 213000 /երկու հարյուր տասներեք հազար/ ՀՀ դրամ։
բ/ ԼՕՏ 2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց 74/2 հասցեում գտնվող 09-109-0016-0012 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,0334 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 115000 /մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ։
գ/ ԼՕՏ 3ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց 16 հասցեում գտնվող 09-109-0011-0025 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,04866 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 115000 /մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ։
դ/ ԼՕՏ 4ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի, Խ․Աբովյանփողոց 1/1 հասցեում գտնվող 09-007-0017-0042 կադաստրային ծածկագրով Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,100267 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ խանութ սրահ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 536000 /հինգ հարյուր երեսունվեց հազար/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |