Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020թ տեղական տուրքերը, վճարների տեսակները եվ դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 49-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
ա) Որոշման թիվ 4 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ ավելացնելով նոր՝ 11) տողով.
11)
|
ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար մինչև 12 ք.մ. հողատարածքի տրամադրումը անվճար, 12 ք.մ. գերազանցող /առավելագույնը 10 քմ/ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տրամադրվող հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար,
|
5.000
/հինգ հազար/
|
5.000
/հինգ հազար/
|
2. Որոշման թիվ 3 հավելվածի աղյուսակը լրացնել 18-րդ տողով
18)
|
Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացույցային տարվա համար՝
|
60.000
/վաթսուն
հազար/
|
60.000
/վաթսուն հազար/
|
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |