Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, հիմք ընդունելով ծառերի զննման հանձնաժողովի 04.11.2026թ տեղազննության ակտը, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովման և համայնքի կանաչ գոտիների խնամքի անհրաժեշտությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1. Թույլատրել իրականացնել Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Խանջյան, Լեռնագործներ, Աբովյան փողոցներում գտնվող՝ զննման ակտով սահմանված 20 հատ բարդի ծառերի վթարային էտման և մեկ վնասված տանձենի ծառի հատման աշխատանքները:
2. Աշխատանքների կազմակերպումը և իրականացումը հանձնարարել ,, Քաջարան համայնքի կոմունալ տնտեսությունՙՙ ՓԲԸ-ին:
3. Հանձնարարել աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց՝
3.1 աշխատանքներն իրականացնել բնապահպանական նորմերին և անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան:
3.2 ապահովել առաջացած ճյուղերի և աղբի անհապաղ մաքրումն ու հեռացումը տարածքից:
3.3 ծառերի էտումից և հատումից առաջացած պիտանի փայտանյութը մուտքագրել համայնքի հաշվեկշիռ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Զ. Առաքելյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: