Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ հոդվածների, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Արմենակ Երանոսի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2387314/ ավտոտնակի սպասարկման 0.0020հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 16200 /տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը ՝ Արմենակ Երանոսի Առաքելյանին:
բ/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցում գտնվող Սևակ Սեյրանի Մարտիրոսյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայակգիր 25.05.2021թ. գրանցամատյանի թիվ 1487/ անասնագոմի սպասարկման 0.0029 հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝23490/քսաներեք հազար չորս հարյուր իննսուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը ՝ Սևակ Սեյրանի Մարտիրոսյանին:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |