Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
- «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին՝ 1 539 450 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսունինը հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ–քաղաքացիների խմելաջրի և աղբահանության վարձավճարների գծով պարտավորությունների փոխհատուցման համար՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 22․12․2023թ․-ի թիվ N 82-Ն որոշմամբ սահմանված հավելված 6-ի և հավելված 7-ի դրույթներով,
- «Քաջարան» համատիրությանը՝ 276 360 (երկու հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ– պատվավոր քաղաքացիների 2024 թվականի բնակարանների սպասարկման վարձավճարների և 44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բնակարանների սպասարկման վարձավճարների 2024 թվականի փոխհատուցման համար,
- UNDP (ՄԱԶԾ) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Քաջարան համայնքում կոմունալ ծառայությունների կարողությունների զարգացման համար շարժական արհեստանոց մեքենայի ձեռքբերման համարհատկացնել 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ, որպես համայնքի ներդրում,
- «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը – համայնքի համաֆինանսավորմամբ՝ 2957908,8(երկու միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր ութ ամբողջ ութ) ՀՀ դրամ «Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կարիքների համարՖՖ-ն նախատեսված ժամկետում և պայմաններով բարեգործական նպատակներով Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան 12 հասցեում,
- Հայաստանի համայնքների միությանը - 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ-Քաջարան համայնքի 2024 թվականի տարեկան անդամավճարի համար,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնումստորագրման պահից:
|