Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 50-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը և հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին տրված ՀՀ ՏԿԵՆ Ընդերքի երկարաբանական ուսումնասիրության թիվ ԵՈՒՀ-29/008 համաձայնությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ա․ Նիկողոսյանի գրությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Համաձայնություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարանց բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք, Քաջարանց գյուղում գտնվող գտնվող գյուղատնտեսական նշանակության 436,1085 հա հողերից /որից 67,4678 հա խոտհարքներ՝ 09-109-0105-0001 կադաստրային ծածկագրից, 323,1285 հա արոտներ՝ 09-109-0105-0001 կադաստրային ծածկագրից և 45.5061 հա այլ հողեր՝ 09-109-0105-0001և 09-109-0105-0001 կադաստրային ծածկագրերից/, 2025 թվականի մարտի 01-ից մինչև 2025 սեպտեմբերի 09 «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, սահմանելով ամսական 2726000 / երկու միլիոն յոթ հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2․Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվանը հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: