Այսօր: Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 376-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2026 թվականի N 376-Ա

ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաջարան համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 06/26 վարչական գործը՝ Քաջարան համայնքի Լեռնագործների 16 հասցեում  Գայանե Բաղդասարյան Արամայիսի անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

Գայանե Բաղդասարյան Արամայիսի անհատ ձեռնարկատիրոջ  կողմից Քաջարան համայնքի Լենագործների 16 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելը, ինչի կապակցությամբ 06/08/2026թ թվականին կազմված թիվ 6 արձանագրության հիման վրա 2026թվականի սեպտեմբերի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Քաջարանի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով  հարուցված  վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների  իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսումներ Գայանե Բաղդասարյան Արամայիսի անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ:

 Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը       

·     Քաջարանի համայնքապետարանի 06/08/2026 թվականին կազմված թիվ 6 արձանագրությունը և լուսանկարները:

·     Իրավախախտման վայր հանդիսացող Քաջարան համայնքի Լեռնագործների 16 հասցեում առևտուր կազմակերպելու վերաբերյալ 06/08/2026 թվականին արված լուսանկարները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Գայանե Բաղդասարյան Արամայիսի անհատ ձեռնարկատերը Քաջարան համայնքի Լեռնագործների 16 հասցեում, իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2026 թվականի սեպտեմբերի 28-ին Քաջարանի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որը հետաձգվել է Գայանե Բաղդասարյան Արամայիսի ԱՁ-ին պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով:

2026 թվականի սեպտեմբերի 30-ին հրավիրված վարչական լսման վերաբերյալ հեռախոսազանգով ծանուցվել է Գայանե Բաղդասարյան Արամայիսի ԱՁ-ին։

 Գայանե Բաղդասարյան Արամայիսի ԱՁ-ն, ապահովվել է վարչական լսումներին իր ներկայությունը և ներկայացրել է, որ խախտումները վերացված են  և խնդրել է տուգանք չկիրառել։

 Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Տվյալ դեպքում` Գայանե Բաղդասարյան Արամայիսի անհատ ձեռնարկատերը Քաջարան համայնքի Լեռնագործների 16 հասցեում, իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում, որը կրկնվել է ի թիվ երկրորդ անգամ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-26-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին  մասով  և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 1.      Գայանե Բաղդասարյան Արամայիսի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝70 000 /յոթանասունհազար/ ՀՀ դրամի չափով:

2. Նախազգուշացնել Գայանե Բաղդասարյան Արամայիսի անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner